Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Lada XRAY-ն աշնանը նոր կոմպլեկտավորում կստանա

02:35, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Lada XRAY-ն աշնանը նոր կոմպլեկտավորում կստանա
     Lada XRAY հեչբեքը նոր մոդիֆիկացիա կստանա՝ 1,8-լիտրանոց բենզինային շարժիչով և 1,5-աստիճան մեխանիկական JR5 փոխանցատուփով: Բացի այդ, հաճախորդներին կառաջարկեն 17-դյույմանոց անվասկավառակներ: Նորույթը դիլերների մոտ կհայտնվի 2016թ հոկտեմբերին: Renault Sandero-ի հիման վրա կառուցված Lada XRAY հեչբեքի վաճառքը մեկնարկել է այս տարվա փետրվարին: Ի սկզբանե մեքենաները դիլերների մոտ էին հայտնվել 1,6-լիտրանոց շարժիչով: 1,8-լիտրանոց շարժիչով և AMT ավտոմատացված տրանսմիսիայով Lada XRAY հեչբեքի վաճառքը սկսվել էր մարտին: Այդ շարժիչը հագեցվում է գազաբաշխման ֆազերի փոփոխության համակարգով և զարգացնում է 122 ձիաուժ ու 170 Նմ պտտող պահ: Մինչև 100կմ/ժ նոր ագրեգատով հեչբեքը բացում է 10,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասնում է 183կմ/ժ:
7267 | 0
Facebook