Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քլինթոնը Պուտինին «ծայրահեղ ազգայնականության կնքահայր» է անվանել

15:15, ուրբաթ, 26 օգոստոսի, 2016 թ.
Քլինթոնը Պուտինին «ծայրահեղ ազգայնականության կնքահայր» է անվանել
     ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը հանդես է եկել իր հակառակորդի՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ ելույթով, որի ժամանակ արտահայտվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Մասնավորապես, հանդես գալով Նևադա նահանգի Ռինո քաղաքում, Քլինթոնը հայտարարել է Թրամփի, «Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցության» նախկին ղեկավար Նեյջել Ֆարաժի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարական մերձեցման մասին: Թեկնածուն Թրամփին մեղադրել է Պուտինի քաղաքականությանն աջակցելու մեջ: Նրա կարծիքով՝ դա է վկայում Թրամփի հայտարարությունը Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմը ճանաչելու վերաբերյալ: «Նա շարունակում է ստորացնել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին՝ ընդունելով Ղրիմի բռնազավթումը Ռուսաստանի կողմից և ազատ արձակելով Կրեմլի ձեռքերն Արևելյան Եվրոպայում: Այդ ծայրահեղ ազգայնականության մեծն կնքահայրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է»,- ընդգծել է Քլինթոնը:
    
     Ավելի վաղ ներկայացրել էինք նաև The Washington post-ի` Ինչի համար է Պուտինին պետք Թրամփի հաղթանակը հոդվածը, որտեղ նշվում էր, որ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը ձեռնտու է Ռուսաստանի նախագահին: Թրամփի առաջարկներից մեկը Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու մասին հարցի դիտարկումն է, այն դեպքում, երբ Օբաման և Կոնգրեսի գրեթե բոլոր անդամները մերժել են այդ առաջարկը: Ղրիմի բռնակցումն ընդունել են միայն Աֆղանստանը, Կուբան, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Վենեսուելան: Բնականաբար, Պուտինն ուրախ կլիներ տեսնել այդ ցուցակում ԱՄՆ-ին:
12107 | 0
Facebook