Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արամ Պետրոսյանի հանցագործության դրդապատճառը վարկային պարտքերն են եղել». Յուլյա Իվանովա

11:30, ուրբաթ, 26 օգոստոսի, 2016 թ.
«Արամ Պետրոսյանի հանցագործության դրդապատճառը վարկային պարտքերն են եղել». Յուլյա Իվանովա
     Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղը գրաված Արամ Պետրոսյանին քննիչները մեղադրանք են ներկայացրել: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան։ Մեղադրանքը ներկայացվել է ՌԴ քրեական օրենսգրքի 206 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ որպես զենք առարկայի օգտագործմամբ երկու և ավելի մարդկանց պատանդ վերցնելը: Յուլյա Իվանովան հայտնել է, որ Արամ Պետրոսյանը նման հանցագործության է գնացել, քանի որ չէր կարողանում բանկերին վճարել վարկային պարտքերը: «Որպես առաջնահերթ դրդապատճառ Գլխավոր վարչության քննիչները դիտարկում են ծանր ֆինանսական դրությունը ու տարբեր բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները կատարելու անհնարությունը»,- ասել է Իվանովան:
     Նշվում է, որ այդ արարքը պատժվում է 6-ից մինչև 15 տարի ազատազրկմամբ:
4760 | 0
Facebook