Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խաղողի մթերման աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից

11:35, ուրբաթ, 26 օգոստոսի, 2016 թ.
Խաղողի մթերման աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից
     Հանրապետությունում խաղողի բերքահավաքի և մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից:
     Հաշվի առնելով, որ Արարատի մարզի Պարույր Սևակ, Երասխ, Արմաշ և Սուրենավան համայնքներում խաղողի հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում, «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ն այօրվանից նշված համայնքներից կսկսի մթերումներ իրականացնել:
     «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով օգոստոսի 25-ից որոշակի քանակությամբ միայն «կանգուն» տեսակի 18%-ից ոչ բարձր շաքարայնությամբ խաղողի մթերման աշխատանքներ է իրականացնում` գյուղացիական տնտեսությունների հետ նախապես կնքված պայմանագրերի շրջանակում:
    
     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի բաժին
2282 | 0
Facebook