Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գերթանկ ու հարմարավետ թռչելու սովորությամբ ետ չի մնում նաև Հրանուշ Հակոբյանը. «ՀԺ»

09:35, ուրբաթ, 26 օգոստոսի, 2016 թ.
Գերթանկ ու հարմարավետ թռչելու սովորությամբ ետ չի մնում նաև Հրանուշ Հակոբյանը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Բիզնես դասի ավիատոմսով կամ գերթանկ ու հարմարավետ թռչելու սովորությամբ գործընկեր նախարարներից ետ չի մնում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Երևան-Բեյրութ-Դուբայ-Երևան չվերթի բիզնես դասի ավիատոմսը նա գնել է 1 մլն 296 հազար դրամով։
     Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ 2700 դոլարով սույն տոմսը տիկին Հակոբյանը պետբյուջեի հաշվին գնել է «Ավիատար» ընկերությունից։
    
     Հիշեցնենք, որ մինչև վերջերս այդ նախարարությունը տեղակայված էր «Էրեբունի պլազա» հյուրանոցում և տարածքի վարձակալության համար բյուջեից ահռելի գումարներ էր վճարում։ Այդպիսով արտգոոծնախարարության մի բաժնի հիմքի վրա ստեղծված այդ նախարարությունը Անվտանգության խորհրդի նման ոչ միայն չի արդարացնում իր գործունեությամբ, այլև հիմնականում Հրանուշ Հակոբյանի ազգականներով լցված աշխատակազմով թանկ է նստում պետության վրա»,– գրում է թերթը։
     Մանրամասներն` այսօրվա համարում:

3343 | 1
Facebook