Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արեգ Կյուրեղյանի և Անդրիաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորի ունեցվածքը. «ՀԺ»

09:25, ուրբաթ, 26 օգոստոսի, 2016 թ.
Արեգ Կյուրեղյանի և Անդրիաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորի ունեցվածքը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. ««Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի և քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորը՝ ՀՀ վերևաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը:
     Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավորը նախորդ տարի 3 հազար ԱՄՆ դոլարով գնել է Nissan Leopard տեսակի ավտոմեքենա՝ նույն տարում 2 հազար ԱՄՆ դոլարով վաճառելով Mitsubishi LP320 տեսակի ավտոմեքենան:
     Գրիշա Մելիք-Սարգսյանը 2015 թվականի սկզբին ունեցել է 3,5 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 5 մլն դրամ: Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի նախորդ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձից, գույքի օտարումից, կենսաթոշակից և այլ աղբյուրից, որը հայտարարագրում նշված չի: Դատավորի աշխատավարձը կազմել է 10,5 մլն դրամ, թոշակը՝ 5,6 մլն դրամ, գույքի օտարումից էլ ստացել է 2 հազար ԱՄՆ դոլար, իսկ այլ եկամուտը կազմել է 600 հազար դրամ: Գրիշա Մելիք-Սարգսյանի եկամուտը նախորդ տարի կազմել է 16,8 մլն դրամ:
     Նրա կնոջ՝ Սիլվա Թևոսյանի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ վերջինիս դրամական միջոցը նախորդ տարի կազմել է 100 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 150 հազար դրամ: Սիլվա Թևոսյանը 2015 թվականին 516 հազար դրամ կենսաթոշակ է ստացել, 360 հազար դրամ՝ աշխատավարձ»:
     Մանրամասները` թերթի համարում:

3199 | 0
Facebook