Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արագածավան-Գետափ ճանապարհին մեքենան գլորվել է ձորակը. պայմանագրային զինծառայող է զոհվել

22:35, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
Արագածավան-Գետափ ճանապարհին մեքենան գլորվել է ձորակը. պայմանագրային զինծառայող է զոհվել

Օգոստոսի 25-ին, ժամը 16.18-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
     Պարզվել է, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին Mitsubishi Pajero մակնիշի 13 AS 900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 5 մ). ուղևոր՝ 1996թ. ծնված Ա. Պ-ը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, այնուհետև՝ Երևանի Մուրացանի ԲԿ:
     Փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
     Գ. Շամշյանի տեղեկությունների` մահացածը պայմանագրային զինծառայող էր:

3390 | 0
Facebook