Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայազգի Սերգեյ և Նիկոլայ Սարկիսով եղբայրները` Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցուցակում. Forbes

16:05, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
Հայազգի Սերգեյ և Նիկոլայ Սարկիսով եղբայրները` Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցուցակում. Forbes
     Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցուցակը: Առաջին հորիզոնականն այդ ցուցակում, ինչպես և անցյալ տարի, զբաղեցրել է Գուցերիևների ընտանիքը: Մեկ տարվա ընթացքում, Forbes-ի գնահատականով, նրանց կարողությունն ավելացել է երկուսուկես անգամ՝ մինչև 9,8 մլրդ ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղը պահպանել է Ռոտերբենգների ընտանիքը, որի կարողությունը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 150 մլն դոլարով՝ մինչև 2,8 մլրդ դոլար: Երրորդ տեղը զբաղեցրել են Ալեքսեյ և Դմիտրի Անանյև եղբայրները, որոնց կարողությունը Forbes-ը գնահատել է 2,8 մլրդ դոլար: Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցուցակում առաջին անգամ հայտնվել է Շամալովների ընտանիքը՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 2,4 մլրդ դոլար: Ցուցակի թոփ-10-ի մեջ են նաև հայազգի Սերգեյ և Նիկոլայ Սարկիսով եղբայրները, որոնց կարողությունը գնահատվում է 1,4 մլրդ դոլար: Նրանք գործունեություն են ծավալում ապահովագրության ոլորտում: Սերգեյ Սարկիսովը հանդիսանում է «РЕСО-Гарантия» ընկերության նախագահը, իսկ Նիկոլայ Սարկիսովը` փոխնախագահը: Ս. Սարկիսովը զբաղվում է բիզնեսի արդյունավետ իրականացման մարտավարությամբ, իսկ մյուս եղբայրը` հաճախորդների ներգրավմամբ:
12914 | 1
Facebook