Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Թանկյանը` Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի երաժշտության հեղինակ

16:35, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
Սերժ Թանկյանը` Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի երաժշտության հեղինակ
     Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն ավարտել է «Խոստում» ֆիլմի համար նախատեսված երաժշտության աշխատանքները: Սոցիալական կայքերի իր էջերում երգիչը գրել է. «Ուրախ եմ, որ ավարտեցի այն գեղեցիկ երգը, որը գրել եմ «Խոստում» ֆիլմի համար։ Ֆիլմը սիրո պատմություն է Ցեղասպանության վերջին օրերին»։
Ֆիլմի ռեժիսորն օսկարակիր Թերի Ջորջն է:
     Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
6108 | 0
Facebook