Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «իր ձեռքերում է պահում» ԱՄՆ-ի տարածքը

15:05, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «իր ձեռքերում է պահում» ԱՄՆ-ի տարածքը
     ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը սուզանավերի բալիստիկ հրթիռի փորձարկումների ժամանակ հայտարարել է, որ երկիրն «իր ձեռքերում ամուր պահում է ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքն ու օպերատիվ գործողությունների գոտին Խաղաղ օվկիանոսում»: ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ` այդ մասին տեղեկատվություն է տարածել Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։ Կիմ Չեն Ընը նշել է, որ արձակման տեխնոլոգիան կատարելության է հասցվել: Նա նաև ընդգծել է, որ արձակման համակարգերի անվտանգությունը, պինդ վառելիքով շարժիչի հզորությունը, մակածության համակարգերի հուսալիությունն ու մարտագլխիկների խոցման ճշգրտությունը հասցվել են պահանջվող օպերատիվ մակարդակին:
     Օգոստոսի 24-ին ԿԺԴՀ-ն հերթական անգամ փորձարկել է բալիստիկ հրթիռ, որն անցել է 500 կմ ու 80 կմ խորացել Ճապոնիայի ՀՕՊ ճանաչման գոտու մեջ: Փհենյանը հայտնել է, որ թռիչքի հեռահարությունը միտումնավոր է փոխվել՝ արձակման բարձր անկյան ու թռիչքի շառավղի հաշվին, որպեսզի հարևան երկրներին վնաս չպատճառի:
7916 | 2
Facebook