Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռեկորդս նվիրում եմ քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին». Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց

14:51, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
«Ռեկորդս նվիրում եմ քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին». Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց

Այսօր Երևանի Ազատության հրապարակում ազգությամբ եզդի մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց՝ նվիրելով այն ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում անմահացած հերոսների հիշատակին: Մանվելը երկրորդ փորձից կարողացավ 1 րոպեում բռունցքների վրա 86 անգամ կատարել հենում-ծալում վարժությունը՝ նոր ռեկորդ սահմանելով։ Նշենք, որ նախորդ ռեկորդը պատկանում էր Կանադան ներկայացնող Ռոյ Բերգերին՝ 84 անգամ։ Վերջինս սահմանել էր այն հունիսի 18-ին։

«Սահմանելով այս ռեկորդը՝ մի շարք հարցեր եմ ցանկանում բարձրացնել։ Այս ռեկորդը նվիրում եմ քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին։ Ցավոք առաջին փորձից չկարողացա սահմանել ռեկորդը, թեպետ առավոտյան 90 հատ արել էի։ Երևի մարդկանց ներկայությունը խանգարեց։ Ինչևէ, լավ է, որ երկրորդ փորձից ստացվեց»,- նշեց Մանվելը` MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Մանվելը նշեց․

«Հետագայում մտադիր եմ ավելի շատ ռեկորդներ սահմանել։ Լավ է, որ առաջին փորձս ստացված էր, ու այսօր էլ ստացվեց։ Ապագայում պատրաստվում եմ դառնալ Գինեսի բացարձակ ռեկորդակիր: Դեռ պահեստումս շատ ռեկորդներ ունեմ և շատ հնարավոր է, որ ամիսը մեկ ինչ-որ ռեկորդ սահմանեմ: Կորոշեմ, թե որ վարժությունը կկատարեմ, որովհետև մոտ 40 հայտ ներկայացրել եմ և մոտավորապես դրանց կեսի պատասխանները ստացել եմ։ Այն ինչ կանեմ բացառիկ կլինի։ Թվով ամենաշատ ռեկորդներն եմ մտադիր սահմանել՝ տարբեր վարժություններից, հիմնականում ֆիզիկական ուժ պահանջող»։

Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերին Մանվելը ևս մեկ Գինեսի ռեկորդ էր սահմանել՝ նվիրելով այն հայ և եզդի ժողովուրդների ցեղասպանության հիշատակին։

11489 | 0
Facebook