Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներն իրենց բիզնեսն առաջ մղելու խնդիր չեն ունենա». նախարար

14:45, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
«Ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներն իրենց բիզնեսն առաջ մղելու խնդիր չեն ունենա». նախարար
     Կառավարության այսօրվա նիտից հետո ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից իրենց տրված հանձարարությունը, ըստ որի նախարարությունը պետք է մշակեր եկամտաստեղծ գործունեության ծրագիր, որով պետք է ապահովվեր ապրիլյան պատերազմում զոհված ընտանիքների սոցիալական խնդիրը, արդեն պատրաստ է և գտնվում է կառավարությունում: Նախարարը վստահեցրել է, որ ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներն իրենց բիզնեսն առաջ մղելու խնդիր չեն ունենա. «Հիմնական նպատակը լինելու է այն, որ այդպիսի ընտանիքներում պետք է բացահայտվեն անձինք, ովքեր ունեն սեփական բիզնես նախաձեռնություններ: Այստեղ աջակցությունը ցուցաբերվելու է բոլոր ուղղություններով` թե մասնագիտական վերապատրաստում, թե նյութատեխնիկական աջակցություն, թե առանձին դեպքում բիզնեսի ուղեկցում, նաև` իրավական խորհրդատվություն», - նշել է Մինասյանը: Նախարարը տեղեկացրել է նաև, որ այժմ ուսումնասիրում են ազգային վիճակագրական ծառայության՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի վերաբերյալ վերջին հրապարակումները, որի ավատից հետո կներկայացնեն այն պատճառները, որոնք բերել են տնտեսական ակտիվության անկման:
2363 | 4
Facebook