Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշնանը կներկայացնեն նոր Land Rover Discovery-ն

21:35, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Աշնանը կներկայացնեն նոր Land Rover Discovery-ն
     Land Rover ընկերությունը սկսել է նոր սերնդի Discovery արտաճանապարհային մեքենայի ավարտական փորձարկումները: Ֆոտոլրտեսների լուսանկարներում ավտոմեքենան ներկայացված է նվազագույն քողարկմամբ: Նորույթի շնորհանդեսը տեղի կունենա 2016թ հոկտեմբերին Փարիզի ավտոսրահում: Եվրոպայում մոդելի վաճառքը կմեկնարկի հաջորդ տարվա սկզբին: Արտաքնապես Discovery-ն նման է լինելու Vision Concept կոնցեպտին: Մեքենան ստանալու է սարքավորումների ուրիշ պանել, նոր կենտրոնական կոնսոլ և 10,2-դյույմանոց դիսփլեյ: Ի սկզբանե վաճառքի կհանվի ավտոմեքենայի յոթտեղանոց տարբերակը: Ընդհանուր առմամբ նորույթը կունենա երեք մոդիֆիկացիա: Ավտոմեքենան կառուցելու են նույն հարթակի վրա, ինչ և Range Rover-ը, ինչի շնորհիվ մեքենան իր նախորդից զգալիորեն թեթև կլինի: Ավտոմեքենայի տեխնիկական բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, շարժիչային շարքի մեջ կմտնեն չորս- և վեց-գլանանոց Ingenium շարժիչներ: Բազային տարբերակը կոմպլեկտավորվելու է 3,0-լիտրանոց շարժիչով: Հասանելի կլինի նաև հիբրիդային տարբերակը:
7154 | 1
Facebook