Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինն ուզում է ամբողջ Ուկրաինան ռուսական կայսրության մի մասը դարձնել». Պորոշենկո

14:05, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
«Պուտինն ուզում է ամբողջ Ուկրաինան ռուսական կայսրության մի մասը դարձնել». Պորոշենկո
     Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուզում է ամբողջ Ուկրաինան ռուսական կայսրության մի մասը դարձնել, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Անկախության 25-ամյակի կապակցությամբ ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Դա բացարձակ նույնն է, ինչ անում է Ռուսաստանը՝ ռմբակոծելով Հալեպը: Նրանք մի նպատակ են հետապնդում՝ դարձնել աշխարհը պակաս կայուն և հուսալի»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Վերջինը նշել է նաև, որ Անկախության հռչակումից հետո` քսանհինգ տարի անց պայքար է գնում ազատության, ժողովրդավարության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար:
     Հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահը նշել է նաև, որ Վաշինգթոնը կմնա Կիևի հուսալի գործընկերն անկախ նրանից, թե ով կգլխավորի Սպիտակ տունն ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքում: Ըստ Պորոշենկոյի` ԱՄՆ-ի երկու կուսակցություններն էլ աջակցել են Ուկրաինային տարածքային ամբողջականության և անկախության հարցերում:
7115 | 2
Facebook