Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի հրամանով ՌԴ ԶՈւ-ում մարտական պատրաստվածության անսպասելի ստուգումներ են սկսվել

12:15, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
Պուտինի հրամանով ՌԴ ԶՈւ-ում մարտական պատրաստվածության անսպասելի ստուգումներ են սկսվել
     ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել Ռուսաստանի ԶՈւ մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում անցկացնելու վերաբերյալ, փոխանցում է ria-ն` հղում անելով պաշտպանական գերատեսչությանը: Ստուգումներն անցկացվում են արևմտյան, կենտրոնական և հարավային ռազմական շրջանների ստորաբաժանումներում, հյուսիսային նավատորմում, օդատիեզերական ուժերում:
     ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ստուգումը ցույց կտա պատրաստվածությունը` ճգնաժամային իրավիճակներում տեղայնացվելու դեպքում:
     Ստուգումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:
4940 | 0
Facebook