Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սպանելու ցանկություն չեմ ունեցել». Արամ Պետրոսյան

11:10, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
«Սպանելու ցանկություն չեմ ունեցել». Արամ Պետրոսյան
     Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան սնանկացած գործարար Արամ Պետրոսյանը մտել էր Մոսկվայի «Սիթիբանկ»-ի մասնաճյուղ, 4 մարդու պատանդառել և սպառնացել պայթեցնել շենքը:
     Ավելի վաղ նա տեսաուղերձ էր տարածել՝ ուղղված ՌԴ նախագահին, որում բացատրել էր իր գործողությունների շարժառիթն ու մի շարք պահանջներ ներկայացրել:
     Այնուհետ նա ազատ էր արձակել պատանդներին ու հանձնվել ոստիկանությանը:
     Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:
    
     Հարցաքննության ժամանակ Պետրոսյանն ասել է, որ որևէ մեկին սպանելու մտադրություն չի ունեցել և որ այդ քայլով փորձել է հասարակության ուշադրությունը սևեռել իր խնդրի վրա, փոխանցում է Life-ը: Լրատվամիջոցը գրում է, որ իրավապահները պատրաստվում եմ դիմել դատարան` Պետրոսյանին ձերբակալելու պահանջով:
     Ria-ն էլ, հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին գրում է, որ գործարարը կարող է ազատվել պատժից` պատանդներին ինքնակամ ազատ արձակելու ու հանձնվելու համար:
7181 | 0
Facebook