Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԸՀ-ն գրանցել է Արայիկ Խանդոյանի թեկնածությունը

10:45, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
ԿԸՀ-ն գրանցել է Արայիկ Խանդոյանի թեկնածությունը
     Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում սեպտեմբերի 18-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական հրապարակել է այն թեկնածուների ցանկը, ովքեր պայքարելու են պաշտոնի համար: Գրանցված թեկնածուներն են` անկուսակցական, «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանը, գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Նորայր Հակոբյանը և նրա եղբայր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Հակոբյանը: Վերջինս, սակայն, Խանդոյանի գրանցվելուն պես, ինչպես նախապես հայտարարել էր, հանել է թեկնածությունը:
3152 | 0
Facebook