Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաբուլի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 12, վիրավորվել 44 մարդ

10:25, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
Քաբուլի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 12, վիրավորվել 44 մարդ
     Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, 44-ը վիրավոր է, հայտնում է reuters-ը:
     Իրավապահների խոսքով` զոհվածների թվում կա 7 ուսանող, 3 ոստիկան ու անվտանգության 2 աշխատակից: Վիրավորներից 35-ը համալսարանի ուսանողներն են:
     Հիշեցնենք` զինված անձինք երեկ հարձակվել էին Քաբուլի համալսարանի շենքի վրա: Ժամեր անց իրավապահներին հաջողվել էր ոչնչացնել նրանց:
     Ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկը դեռ չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
10485 | 0
Facebook