Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում բանկի շենք գրաված Արամ Պետրոսյանը հանձնվել է ոստիկանությանը

00:50, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
Մոսկվայում բանկի շենք գրաված Արամ Պետրոսյանը հանձնվել է ոստիկանությանը
     Մոսկվայում Սիթի Բանկի՝ Բոլշոյ Նիկիտսկիում գտնվող մասնաճյուղը գրաված տղամարդը հանձնվել է ոստիկանությանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 24-ի երեկոյան, Մոսկվայում սնանկացած հայ գործարար, 1961 թվականին ծնված Արամ Պետրոսյանը կրծքին պայթուցիկ սարք հիշեցնող ինչ-որ առարկա կապված մտել է բանկ և պատանդ վերցրել մի քանի մարդու: Նրա խոսքով ինքը եկել էր ոչ թե բանկը թալանելու, այլ գրավելու: Վերջինս սպառնացել է պայթեցնել բանկի շենքը: Արամ Պետրոսյանը տեսաուղերձ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում բացատրել է իր գործողությունների շարժառիթն ու մի շարք պահանջներ ներկայացրել: Պարզվել է, որ Պետրոսյանի մոտ պայթուցիկ սարք չկար: Նրա պարանոցից կախված դեղին ինքնակպչուն ժապավենով փաթաթված տուփի մեջ աղ է եղել:
     Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:
5251 | 0
Facebook