Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը բարձրացվել է մինչև 100.000 դրամ

17:09, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը բարձրացվել է մինչև 100.000 դրամ

Հայաստանի ապահովագրողների բյուրոն հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշում է. «2016թ-ի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում վարորդներն ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով կարող են գրանցել արդեն մինչև 100.000 դրամ (ներկայում գործող 50.000 դրամի փոխարեն) վնասներով ավտովթարները:
     Հիշեցնում ենք, որ համաձայնեցված հայտարարագրի միջոցով կարելի է գրանցել պատահարը, եթե

1. պատահարին մասնակից են միայն երկու ավտոմեքենաներ, և վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին կամ դրանցից մեկին,

2. պատահարում ներգրավված երկու ավտոմեքենայի համար էլ առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր,

3. վարորդներից մեկն ընդունել է իր ամբողջական մեղավորությունը,

4.տուժող վարորդի պահանջը մեղավոր վարորդի նկատմամբ չի գերազանցում 100.000 դրամը:
     Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները ձեռնարկեն հետևյալ հաջորդական գործողությունները`

1.առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված ավտոմեքենաների փոխադարձ դիրքերն ու վնասվածքները,

2. լրացնեն և ստորագրեն համաձայնեցված հայտարարագիրը,

3 ազատեն ճանապարհի երթևեկելի մասը,

4.տեղի ունեցած պատահարի մասին հեռախոսով տեղեկացնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը՝ ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկությունները: Մինչև 100.000 դրամ վնասներով վթարների դեպքում վարորդների գործողությունների ուղեցույցին հանգամանորեն ծանոթանալու, ինչպես նաև համաձայնեցված հայտարարագրի ձևը բեռնելու համար այցելեք այստեղ»:

3068 | 0
Facebook