Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Պաշտոնաթող ոստիկանները շարունակում են հայհոյել շեֆությանը

20:35, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
Պաշտոնաթող ոստիկանները շարունակում են հայհոյել շեֆությանը
     Արդեն ավանդույթ է դարձել` պաշտոնից ազատված նախկին ոստիկանները ժամանակի ընթացքում դառնում են համակարգին քննադատող: Նրանցից մեկն էլ Երևան քաղաքի ծառայության բաժնի նախկին պետ Կարեն Մովսիսյանն է, ով Երևանի արդեն նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը ճիշտ որոշում է համարել, իսկ ՊՊԾ գնդի գրավման հետ կապված մի շարք ոստիկանների գործելաոճի վերաբերյալ հարցադրումներ հնչեցրել: Ակտիվիստներից ոմանք հիշում են, որ միտինգներ ցրող Մովսիսյանը սիրում էր միաժամանակ երկու պահվածք դրսևորել. նա և իր գործն էր անում, և մասնավոր զրույցներում հայհոյում շեֆությանը: Ասում են` մի օր ի վերջո ջրի երես է դուրս եկել այդ ամենը ու դրա համար էլ նրան ազատել են աշխատանքից:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14898 | 0
Facebook