Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Վազքն օգնում է պաշտպանվել գրիպից

22:15, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
Վազքն օգնում է պաշտպանվել գրիպից
     Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ֆիզիկական մարմնամարզությամբ զբաղվելը նվազեցնում է գրիպով վարակվելու վտանգը: Ինչպես գրում է «Ռոսբալտ»-ը, գիտնականները այդ եզրակացությանը հանգել են 5 տարի ձգվող հետազոտություն իրականացնելուց հետո, որին մասնակցել են շուրջ 4000 մարդիկ: Արդյունքում պարզ է դարձել, որ նրանք, ովքեր շաբաթվա մեջ գոնե 2 ժամ տրամադրում են ֆիզիկական մարմնամարզությանը, ավելի հազվադեպ են վարակվում գրիպով, քան նրանք, ովքեր սպորտին ժամանակ չեն հատկացնում:
     Գիտնականները պարզել են նաև, որ պաշտպանական ամենամեծ հատկությունը մարդկանց մոտ զարգացնում են վազքը և հեծանիվը, այդ իսկ պատճառով վազքը հանդիսանում է գրիպից պաշտպանվելու բավականին արդյունավետ միջոց:
5329 | 0
Facebook