Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի և Ուկրաինայի վերաբերյալ

16:35, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի և Ուկրաինայի վերաբերյալ
     Օգոստոսի 24-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին ասվում է տեսչության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է «Իզվեստիա» պարբերականը: ՌԴ արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Սիրիայի իրավիճակը, ներառյալ Հալեպի շուրջ ստեղծված դրությունը, որտեղ ներկայում ռուսական զինված ուժերի աջակցությամբ հումանիտար գործողություններ են անցկացվում: Լավրովն ու Քերին քննարկել են նաև ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործողությունների կոորդինացման հեռանկարները: Բացի այդ, դիվանագետները փոխանակվել են կարծիքներով Ուկրաինայի ճգնաժամի խնդրի վերաբերյալ: Ընդ որում Սերգեյ Լավրովը կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել ազդեցությունը Կիևի վրա՝ ուկրաինական իշխանություններին սադրանքներից հեռու պահելու համար: Նա նաև կոչ է արել Քերիին դրդել Ուկրաինային Դոնբասի հետ երկխոսության և Մինսկի պայմանավորվածությունների կատարման:
    
     Տեղեկացնենք, որ Ուկրաինան էլ իր հերթին է մեղադրում ՌԴ-ին` սադրանքներ կազմակերպելու համար: Օգոստոսի սկզբին ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ Ղրիմում ահաբեկչական ակտ է կանխվել, որը նախապատրաստել էր Ուկրաինայի հետախուզությունը: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն Մոսկվայից հնչող մեղադրանքները որակել էր պրովոկացիոն: Նա կարծիք էր հայտնել, որ այդկերպ ՌԴ-ն նախապատրաստվում է Ուկրաինայի նկատմամբ ռազմական հերթական սպառնալիքն իրականացնել:
    
     Տեղեկացնենք, որ օգոստոսի 26-ին Ժնևում կկայանա Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հանդիպումը, որի ընթացքում կողմերը կքննարկեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակաահաբեկչական համագործակցությունը Սիրիայում:
3708 | 0
Facebook