Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019թ. հունվարի 1-ն է». Մնացական Բիչախչյան

17:05, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
«Հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019թ. հունվարի 1-ն է». Մնացական Բիչախչյան
     Սույն թվականի օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019թ. հունվարի 1-ն է: Դրանից հետո հնարավոր է նորից վերանայվի ժամկետը՝ երկարաձգելով այն:
     Փոփոխությունների արդյունքում աննխադեպ ավելացել է անձնագիր ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը, որն էլ իր հերթին դժվարացնում է աշխատանքները անձնագրային ծառայություններում՝ ստեղծելով նաև անհարմարություններ քաղաքացիների համար: Շատ ժամանակ անձնագրի փոխանակման համար դիմում են նաև այն անձինք, որոնց անձնագրերի վավերականության ժակետի ավարտին կա ամիսներ և նույնիսկ տարիներ:
     Խնդրում ենք, եթե անձնագրի վավերականության ժամկետը դեռ չի ավարտվել և այն օգտագործման համար պիտանի է, դիմել դրա անհրաժեշտության դեպքում: Առավել ևս, մինչև 2019թ. հունվարի 1-ը բավականին ժամանակ կա:
4079 | 0
Facebook