Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի պաշտպանության նախարարի դեմ

19:25, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի պաշտպանության նախարարի դեմ
    

Ռուսաստանի Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակի դեմ: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության վրա: Հաղորդագրության մեջ նշված է ուկրաինացի բարձրաստիճան զինվորականների ևս մի քանի անուն, որոնց թվում են՝ պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի ղեկավար Վիկտոր Մուժենկոն, Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի նախկին հրամանատար Անատոլի Պուշնյակովը, ներկայիս հրամանատար Սերգեյ Պոպկոն, Ազգային գվարդիայի հրամանատար Յուրի Ալերովը: Քր. գործերը հարուցվել են ՌԴ Քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածով: Ուկրաինացի զինվորականներին մեղադրում են պատերազմ վարելու անթույլատրելի միջոցներ և մեթոդներ կիրառելու մեջ: Նշվում է, որ քննությունը վարում է անձամբ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը:

4384 | 0
Facebook