Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մրցակցի որակազրկման պատճառով Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը կարող է հռչակվել օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

14:10, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
Մրցակցի որակազրկման պատճառով Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը կարող է հռչակվել օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան՝ IWF-ը, հրապարակել է 2008-ի օլիմպիական խաղերի մասնակցիների դոպինգ-փորձանմուշների վերստուգման հերթական արդյունքները։ Դրական դոպինգ-թեստ են հանձնել Ղազախստանի 4 մարզիչ, Չինաստանի և Բելառուսի 3-ական մարզիկ, Ուկրաինայի և Ռուսաստանի 2-ական և Ադրբեջանի մեկ մարզիկ: Նրանց թվում է նաև 85 կգ քաշային կարգի 2008-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, բելառուս Անդրեյ Ռիբակովն, ով ժամանակավորապես որակազրկվել է՝ մինչ քննության ավարտը։ Եթե որակազրկումը հաստատվի, ապա Պեկինի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն կհռչակվի Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն, ով 2008-ին կանգնել էր պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին։

9549 | 0
Facebook