Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը փորձում է խարխլել ՆԱՏՕ-ն. Պենտագոն

15:45, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
Ռուսաստանը փորձում է խարխլել ՆԱՏՕ-ն. Պենտագոն
     Ռուսաստանը փորձում է խարխլել ՆԱՏՕ-ի միասնականությունը, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբների պետ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Ինչպես հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը, Դանֆորդը Պաշտպանության ազգային համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն «իր անհանգստությունն է հայտնել Ղրիմում Ռուսաստանի գործողությունների, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի հանդեպ սպառնալիքների ու սիրիական կառավարությանը տրամադրած օգնության կապակցությամբ»: «Ռուսաստանը փորձում է խարխլել ՆԱՏՕ-ն»,-հայտարարել է նա` նշելով, որ ԱՄՆ-ի անվտանգության գլխավոր սպառնալիքներն են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, ԿԺԴՀ-ն և էքստրեմիզմը:
4688 | 0
Facebook