Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզը 2024-ի օլիմպիական խաղերն անցկացնելու գլխավոր թեկնածուն է. ԶԼՄ-ներ

16:50, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
Փարիզը 2024-ի օլիմպիական խաղերն անցկացնելու գլխավոր թեկնածուն է. ԶԼՄ-ներ

Ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով ՄՕԿ-ին մոտ աղբյուրների, գրում են, որ Փարիզը դարձել է 2024-ի օլիմպիական խաղերն անցկացնելու գլխավոր թեկնածու։

«Ստեղծված իրավիճակում Փարիզը, միանշանակ, առաջատար է՝ հաղթելու ամենից շատ հնարավորություններով։ Բացի այդ, քաղաքում կա պատրաստի ենթակառուցվածք, չկա խնդիր տրանսպորտի և հյուրանոցների հետ։ Քիչ կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ վերջին անգամ Փարիզն օլիմպիական խաղեր է ընդունել 100 տարի առաջ»,- գրում են ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Լոս Անջելեսը կարող է զրկվել օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքի համար պայքարելուց։

3702 | 0
Facebook