Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաստանը հայտարարել է Դոնբասի հետքով դիվերսիայի մասին. «Իզվեստիա»

15:05, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
Վրաստանը հայտարարել է Դոնբասի հետքով դիվերսիայի մասին. «Իզվեստիա»
     Վրաստանում բերման են ենթարկվել անձինք, որոնք իբրև թե փորձել են պայթեցնել գազատարը, և հայտարարել են, որ բերման ենթարկվածներից մի քանիսը կապված են օկուպացված Դոնբասում պատերազմող վրացական ջոկատի հետ: Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» լրատվականը: Վրաստանի ներքին գործերի նախարարության հակահետախուզության վարչության մամուլի ծառայությունը հայտարարել է իբրև թե դիվերսանտների կողմից ձեռնարկված՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Վլադիկավկազ-Թբիլիսի-Երևան գազատարը պայթեցնելու փորձի մասին: Ընդհանուր առմամբ բերման են ենթարկվել հինգ «դիվերսանտներ» և ևս երկու անձ, որոնց մեղադրում են նրանց աջակցելու մեջ: Վրաստանի հինգ քաղաքացի բերման է ենթարկվել օգոստոսի 20-ին: Նրանք գտնվում էին թաքստոցի մոտ պայթուցիկ նյութերով և հատուկ սարքավորումներով: Այդ թաքստոցն իբրև թե մեկն է մի քանիսից, որոնք ստեղծվել են Վրաստանում Սահակաշվիլու նախագահության տարիներին Ռուսաստանի հետ նոր պատերազմ սկսելու դեպքում օգտագործվելու համար: Վրաստանի քննիչները պնդում են, որ թաքստոցի մասին դիվերսանտներին հայտնել է Վրաստանի ոմն նախկին սպա: Դրա հետ մեկտեղ Վրաստանի նախկին նախագահ, իսկ այժմ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները հայտարարում են, որ կատարվածը Վրաստանի իշխանությունների քաղաքական քայլն է խորհրդարանական ընտրությունների նախօրեին:
    
     «Ինտերֆաքս»-ն էլ գրել էր, որ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը համարում է, թե Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի գործում ներգրավված կարող էին լինել Միխայիլ Սահակաշվիլին և նրա «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը: Նա նշել էր, որ աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ապակայունացումը ձեռնտու է Սահակաշվիլիին:
5161 | 0
Facebook