Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պարզ ասում եմ` Հայաստան պետություն չի լինի շատ շուտով, եթե այսպես շարունակենք». Թ. Հովհաննիսյան

15:20, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
«Պարզ ասում եմ` Հայաստան պետություն չի լինի շատ շուտով, եթե այսպես շարունակենք». Թ. Հովհաննիսյան
     Շատ լիբերալ մտածողների մի հատված էլ կա, որ ասում են՝ հենց դադարենք պնդել ոչ մի թիզ հող, կդառանանք քաղաքակիրթ, ժողովրդավար երկիր, կքայլենք աշխարհի հետ հավասար: Ախ, իմ սիրելի աշխարհի հետ համաչափ քայլող Հռոմի Պապից ավելի կաթոլիկներ, մի րոպե պատկերացրեք, ամենաչեզոք, ամենաքաղաքակիրթ Նորվեգիան նույնատիպ Շվեդիային ասեր՝ քո հողերից հինգ մարզ կտրի, տուր Ֆինլանդիային, իմ խաթեր, ախպոր պես, ախր մենք բարեկամ ենք, դաշնակից, տես ուր կկորչեր: Հայրենիքը հողով չի մարդով է, չգիտեմ մարմնի որ մասից հանած փիլիսոփայությունը: Ում ինչ գործն է փոքր երկիր եմ, մեծ երկիր եմ, ես երկիր եմ, պետություն եմ իմ հողը իմն է, իմ սահմանը իմն է, կուզեմ մեկի հետ բարեկամություն կանեմ, կուզեմ մյուսի, կուզեմ երրորդի: Մի մասը հանգիստ նստած հայրենիքի կենացն է խմում, մի մասը լացակումած ստասուսներ դնում, թե ափսոս հեռու ենք, բայց աղոթում ենք, մի մասը օպերայի շրջապատի սրճարաններում ցինիկ ժպիտով սուրճ են խմում ու քամակները աթոռից չեն կտրում գան, կանգնեն էնդեղ, դե քանի որ իրենք շատ խելոք են, իրենք գիտեն, որ սաղ սուտ ա, էս աշխարհում մի ուժ կա՝ փողն ա, մի մասն էլ հուսահատ արտագաղթի ճամփան է բռնում:
     Մի հռչակագրի տակ ստորագրելն ինչ ա` էն էլ չենք անում: Պարզ ասում եմ, շատ պարզ` Հայաստան պետություն չի լինի շատ շուտով, եթե այսպես շարունակենք, գուցե ձեզ համար միևնույն է, քանի որ մարդն է կարևոր ու հայրենիքը կարող է իր ներսում կրել:
9299 | 0
Facebook