Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Սամվել Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

14:20, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
Սամվել Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Հայոց աշխարհազորայինների հրամանատարական խորհրդի հիմնադիր նախագահ Ս. Ղազարյանի բաց նամակը.
    
     ՀՀ անկախության շարժման, նրա սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական և Արցախի համար մղած ազատագրական պայքարի մարտական գործողությունների առաջամարտիկ, հանրահայտ արծիվ, N24 գումարտակի քաջարի հրամանատար, Կորպուսի հրամանատարի տեղակալ, ՀՀ և Արցախի կառավարական բազմակի շքանշանների, մեդալների ու պատվոգրերի ասպետ, գնդապետ Սամվել Սիրեկանի Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ քառօրյա պատերազմի սկսման օրերից մոտ երկու ամիս առաջատար դիրքերում մնալուց հետո։ Պարզվում է՝ նրա թոքերի վրա ուռուցքներ են գոյացել։ Հերոսի կյանքը փրկելու համար կարողացանք Գերմանիայում եզակի վիրահատություն իրականացնելու համար հայթայթել 55.000 եվրո գումար։ Սակայն վիրահատությունից անմիջապես հետո պարզվեց, որ նույն կլինիկայում ուռուցքի նորագոյացման վտանգը կանխելու համար պետք է երկու ամիս անընդմեջ ճառագայթման բուժում ընդունել, որի համար պահանջվում է գրեթե նույնքան գումար։ Մեր կողմից տրված գումարը բավարար չէ, անհրաժեշտ է 19.000.000 միլիոն ՀՀ դրամ։ Ուստի Հայոց աշխարհազորայինների հրամանատարական խորհրդի հիմնադիր նախագահ Ս. Ղազարյանս բաց նամակով դիմում եմ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանին, «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին, ինչպես նաև օգնել ցանկացող բոլոր անձանց՝ խնդրելով տրամադրել անհրաժեշտ գումարը։

7122 | 1
Facebook