Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ համար էլ է անհասկանալի, թե որ երկրում է Պերմյակովը պատիժը կրելու». Պերմյակովի պաշտպան

13:25, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
«Մեզ համար էլ է անհասկանալի, թե որ երկրում է Պերմյակովը պատիժը կրելու». Պերմյակովի պաշտպան
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար մեղադրվող, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Դատավոր Հարություն Մովսեսյանն իր վճռում այդպես էլ չանդրադարձավ այն հարցին, թե որտեղ է ի վերջո Պերմյակովն իր պատիժը կրելու: Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանից լրագրողները փորձեցին ճշտել այդ հարցը: «Մեղադրողն իր ճառում պետք է այդ հարցին անդրադառնար, դրա համար էլ պաշտպանական կողմն իր ճառում նույնպես դրան չանդրադարձավ՝ մտածելով, որ դատարանն իր դատավճռում այդ հարցին կանդրադառնա, բայց ինչպես տեսանք` դատարանն էլ այդ հարցը շրջանցեց: Մեզ համար էլ է անհասկանալի, թե որ երկրում է Պերմյակովը պատիժը կրելու»,- ասաց նա:
     Պաշտպանը հավելեց, որ Պերմյակովի հետ խորհրդակցելուց հետո, կորոշի՝ վճիռը բողոքարկելու են, թե ոչ:
     Հիշեցնենք, որ դատարանն այսօր նրան դատապարտեց ցմաh ազատազրկման` համակցելով նաև 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժաչափերը` համապատասխանաբար 10 և 2 տարի ազատազրկում:
4458 | 2
Facebook