Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոս Անջելեսը կարող է զրկվել 2024-ի օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքից՝ ռուսների պատճառով

13:30, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
Լոս Անջելեսը կարող է զրկվել 2024-ի օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքից՝ ռուսների պատճառով

Լոս Անջելեսի՝ 2024-ի ամառային օլիմպիական խաղերն ընդունելու որոշումը կարող է վերանայվել։ «Reuters»-ի տեղեկությունների համաձայն՝ ՄՕԿ-ի առնվազն 3 անդամ, որոնք չեն ներկայացնում Ռուսաստանը, հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հավաքականի որակազրկմանը մասնակցելը փչացրել է Ռիոյի օլիմպիական խաղերից սպասումները։ ԱՄՆ-ի գործողությունները ստվեր են գցել ՄՕԿ-ի վրա։

«Իհարկե, Լոս Անջելեսի հայտը կբախվի որոշ հետևանքների հետ՝ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով։ Հայտը, որը մրցում է եվրոպական 3 քաղաքների հետ, կարող է բախվել հակաամերիկյան տրամադրություններին»,- նշում է պարբերականի՝ ՄՕԿ-ին մոտ կանգնած աղբյուրը։

8037 | 0
Facebook