Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անդրիաս Ղուկասյանը հնարավոր է ազատ արձակվի». պաշտպան

12:20, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
«Անդրիաս Ղուկասյանը հնարավոր է ազատ արձակվի». պաշտպան
     «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ իր պաշտպանյալի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ըստ փաստաբանի՝ տեղի ունեցածն ակնհայտ միջամտություն է խոսքի ազատության իրավունքին և իրենք հետևողական են լինելու, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչի այդ խախտումը։ «Սարի թաղում կատարվածը զանգվածային անկարգություն չի կարելի համարել։ Դա եղել է խաղաղ հավաք, որին եթե եղել է միջամտություն, եղել է պետության, մասնավորապես ոստիկանների կողմից, անձինք դաժան ծեծի են ենթարկվել։ Գործողություններ են, որոնց համար պետք է պատասխանատու լինեն ոստիկանները։ Մինչդեռ իրենք դուրս են մնում պատասխանատվությունից»,- ասել է Սահակյանը: Վերջինը տեղեկացրել է, որ որ իր պաշտպանյալը շարունակում է հացադուլը: «Արդեն 23-րդ օրն է, ինչ նա հացադուլ է հայտարարել, վճռական է տրամադրված և չի պատրաստվում հացադուլը դադարեցնել: Առողջական վիճակը վատ չէ, թեև թույլ է, ճնշման տատանումներ ունի»,- տեղեկացրել է պաշտպանը:
     Ղուկասյանի խափանման միջոցի դեմ բողոքի քննությունը տեղի կունենա օգոստոսի 24-ին։
     «Քանի որ Վերաքննիչ քրեական դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել քաղաքական գործիչներ Արմեն Մրատիրոսյանին և Դավիթ Սանասարյանին, ապա նույնն էլ պետք է անի Անդրիաս Ղուկասյանի դեպքում, քանի որ նրանք երեքն էլ կալանավորվել էին նույնատիպ մեղադրանքներով և հնարավոր է Անդրիաս Ղուկասյնաը ազատ արձակվի»,- եզրափակել է Սահակյանը։
     Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանն օգոստոսի 1-ից հացադուլ է հայտարարել. նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-ի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ:
2939 | 0
Facebook