Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում դժգոհ են, որ վրացի երեխաները սիրում են ռուսական մուլտֆիլմերը

20:25, ուրբաթ, 26 օգոստոսի, 2016 թ.
Վրաստանում դժգոհ են, որ վրացի երեխաները սիրում են ռուսական մուլտֆիլմերը
     Մեծերի ու մանուկների կողմից սիրված «Մաշան և արջը» մուլտիպլիկացիոն սերիալի մասին Վրաստանի կրթության նախարարի հայտարարությունը քննադատությունների թեմա է դարձել համացանցում:
    
     «Ինձ դուր չի գալիս, որ վրացի երեխաները նստում են համակարգչի դիմաց ու դիտում են «Մաշան և արջը» մուլտֆիլմը: Հետո կզարմանանք` ինչու է որևէ մեկի մոտ բարեկամական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ: Այդ տարիքում երեխան ինչ ստանում է, լուրջ ազդեցություն է թողնում նրա գիտակցության վրա»,- ասել է Ալեքսանդր Ջեջելավան:
    
     Ռուս օգտատերերը նշել են. «Այս պաշտոնյաներն ուզում են հենց մանկուց ատելություն սերմանել երեխաների մոտ ռուսների ու Ռուսաստանի նկատմամբ: Սա այն մուլտֆիլմ է, որ սիրված է բոլորի կողմից: Իտալացիներն ավելի շատ են դիտում, քան ռուսները: Այն 1.5 մլրդ դիտելիություն ունի YouTube-ում: Ինչպես կարելի է նման կերպ արտահայտվել: Թող խոսեն հարաբերությունների մասին, միայն ոչ մուլտֆիլմի օրինակն առաջ բերելով. ծիծաղելի է»:
14835 | 1
Facebook