Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարսի անցակետն այսօր ժամը 06.00-ից մինչև 20.00-ն բաց կլինի

11:16, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
Լարսի անցակետն այսօր ժամը 06.00-ից մինչև 20.00-ն բաց կլինի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

  • միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
  • երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
  • ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

1948 | 0
Facebook