Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երթ` «Սասնա ծռեր»-ի անդամներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու պահանջով

10:50, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
Երթ` «Սասնա ծռեր»-ի անդամներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու պահանջով
     Այսօր` ժամը 16:00-ին, մի խումբ քաղաքացիներ ՄԻՊ գրասենյակից կազմակերպելու են երթ` «Սասնա ծռեր»-ի անդամներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու պահանջով: Երթով շարժվելու են դեպի Արդարադատության նախարարություն, այնուհետև՝ Դատապարտյալների հիվանդանոց։ Բարձրաձայնելու են վիրավորված «Սասնա ծռեր»-ին պատշաճ բուժօգնություն և բուժման պայմաններ տրամադրելու խնդրի մասին։ «Մենք բոլորս պահանջում և պարտադրում ենք «Սասնա ծռեր»-ին նորմալ պայմաններում բուժօգնություն ցուցաբերել: Սրիկաներ, քանի կար հացից ու ջրից էիք զրկել, իսկ այժմ էլ բուժօգնություն չեք ուզում ցույց տալ: Ուր մնաց բժիշկների Հիպոկրատի երդումը, չլինի թե վերևից բժիշկներին էլ են կաշառել, որ չբուժեն: Եթե ոչ, ապա այս անգամ բժիշկները թող իրենց բողոքի ցույցը կազմակերպեն և դեմ գնալով այդ ծախված սրիկաներին` նորմալ բուժեն մեր հերոսներին: Ամոթ է, այլապես հայ կոչվելու իրավունք չունեք»,- ասաց ակցիայի մասնակիցներից Էմմա Չոբանյանը:
6511 | 0
Facebook