Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

23:35, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2016 թ.
Ավտովթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
     Այսօր`օգոստոսի 22-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 18:20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի հարակից տարածքում Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ, 50-ամյա Լյովա Մարտիրոսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 LQ 816 համարանիշի ավտոմեքենայով ընթանալիս՝ կորցրել է կառավարումը և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջվել մայթեզրի երկաթյա ձողերի և դեղատան պատի արանքում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
     Վթարի հետևանքով, Լ. Մարտիրոսյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 71-ամյա Ռոբերտ Թաթոյանը և 55-ամյա Սեյրան Պեպանյանը դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Պեպանյանը հիվանդանոցի ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:
     Վարորդ Լ. Մարտիրոսյանն ու նրա ուղևորներ, Ռ. Թաթոյանը և Ս. Պեպանյանը նախկին ոստիկաններ են և նրանք վերադառանալիս են եղել ծառայակցի որդու հոգեհանգստի արարողությունից:
6734 | 0
Facebook