Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Զույգերի 84 տոկոսն իրենց ինտիմ կյանքը համարում են ձանձրալի

02:15, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
Զույգերի 84 տոկոսն իրենց ինտիմ կյանքը համարում են ձանձրալի

Եթե բավարարված չեք ձեր սեռական կյանքով, ապա իմացեք, որ այդ հարցում միայնակ չեք: Ինչպես պարզում է Մեծ Բրիտանիայում անցկացված սոցհարցումը, բնակիչների 84 տոկոսի համար սեքսով զբաղվելը ձանձրալի ու միապաղաղ զբաղմունք է: Համենայն դեպս, այդպես է կարծում հարցվածների 84 տոկոսը:

Նաև պարզվել է, որ բրիտանացիները սեքսով են զբաղվում շաբաթական մոտ 6 անգամ: Իսկ նրանց, ովքեր խոստովանել են, որ սեռական կյանքից միայն ձանձրույթ են զգում, հավելյալ հարցրել են, թե որն է դրա պատճառը: Մեծամասնությունը պատասխանել է, որ միմյանցից հոգնել են: Հենց փոխադարձ հոգնածությունը մեկը մյուսից դառնում է թե տղամարդկանց, թե կանանց դավաճանության պատճառ:

43 տոկոսը սեռական կյանքի անբավարարվածության պատճառը կապում է սեքսի ոչ բավարար քանակի հետ: 27 տոկոսը կարծում է, որ իրենց սեքսը շատ կանխատեսելի է, իսկ 16 տոկոսն էլ համոզված է, որ իրենց զուգընկերը բավականաչափ լավը չէ անկողնում, 10 տոկոսն էլ բողոքում է կրքի պակասից:

20196 | 5
Facebook