Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Zagato-ն և Aston Martin-ը նոր ռոդսթեր են ներկայացրել

01:10, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
Zagato-ն և Aston Martin-ը նոր ռոդսթեր են ներկայացրել
     Zagato իտալական թյունինգ-ատելիեն Aston Martin-ի հետ համատեղ Vanquish Zagato Volante անվամբ նոր ռոդսթեր են մշակել: Ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել Փեբլ-Բիչում էլեգանտության մրցույթի ժամանակ: Նորույթը թողարկվել է սահմանափակ քանակությամբ` 99 օրինակով հատուկ ԱՄՆ-ի շուկայի համար: Ավտոմեքենայի թափքը կարբոնից է: Մեքենան ստացել է լուսադիոդային օպտիկա: Ռոդսթերը շարժման մեջ է բերում 5,9-լիտրանոց բենզինային V12 շարժիչը, որի հզորությունը կազմում է 592 ձիաուժ: Մինչև 100կմ/ժ ավտոմեքենան զարգացնում է 3,7 վայրկյանում:
5864 | 0
Facebook