Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Օգտակար խորհուրդ` նստակյաց աշխատանք ունեցողների համար

22:15, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2016 թ.
Օգտակար խորհուրդ` նստակյաց աշխատանք ունեցողների համար
     Վերջերս գիտնականներն առողջ մնալու արդյունավետ տարբերակ են գտել հատկապես այն մարդկանց համար, ովքեր նստակյաց աշխատանք են վարում: Ինչպես գրում է «Դը Թելեգրաֆ»-ը, հետազոտություն անցկացրած մասնագետները բացահայտել են, որ առողջ մնալու գաղտնիքն օրվա մեջ 3 ժամ կանգնած անցկացնելու կամ քայլելու մեջ է: Ըստ նրանց՝ օրվա մեջ այդքան ժամանակահատված կանգնած մնալը հավասարազոր է տարվա մեջ Մարաթոնյան վազքուղով 10 անգամ վազելուն: Գիտնականները նաև նշել են, որ այժմ մարդկանց մեծամասնությունը ամբողջ շաբաթվա ընթացքում 30 րոպեից պակաս վարժություններ է անում, սակայն ամենևին էլ պարտադիր չէ մարմինը անընդհատ ֆիզիկական լարվածության տակ դնել. յուրաքանչյուր օր մոտավոր 3 ժամ քայլելը կամ կանգնած անցկացնելը լիովին փոխարինում է նաև մարմինը առողջ պահելուն ուղղված ֆիզիկական վարժություններին: Այդ իսկ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս նույնիսկ նրանց, ում օրն անցնում է հիմնականում համակարգչի դիմաց նստած, պարբերաբար կանգնել և մի քանի րոպե քայլել սենյակում կամ դրսում:
11456 | 0
Facebook