Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Արմեն Գևորգյանի գաղտնի բիզնեսը Չեխիայում

12:45, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2016 թ.
Արմեն Գևորգյանի գաղտնի բիզնեսը Չեխիայում
     ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանի ընտանիքի` Չեխիայում անշարժ գույքի բիզնեսով զբաղվելու լուրերը նոր զարգացումներ են ստանում: Ասում են` տեսնելով հասարակության բուռն արձագանքն իր և կնոջ հարազատների անունով գրանցված ընկերություններին, Գևորգյանը զրույցներից մեկում շտապել է նշել, թե Չեխիայում անշարժ գույքը վարձով տալու բիզնեսով զբաղվելու գործում իրեն օգնել է այդտեղի գործարարներից մեկը, և որ իր ընտանիքը վարկերով է այդ ամենն արել:
     Ի դեպ, խոսակցությունների համաձայն, բիզնեսի հետ կապված հարցերում Գևորգյանին օգնում է նաև նրա եղբայրը, ով աշխատում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14492 | 6
Facebook