Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փորձել են պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազամուղը

12:15, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2016 թ.
Փորձել են պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազամուղը
    
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կանխել է այն գազամուղի պայթեցումը, որով իրականացվում է ՌԴ-ից դեպի Հայաստան գազի մատակարարումը: Գազատարը պայթեցնելու փորձի համար ձերբակալվել է 5 հոգի: Նրանք Վրաստանի քաղաքացիներ են: Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայն» լրատվամիջոցը, ձերբակալվածների թվում է Փոթի քաղաքի ոստիկանության պարեկային ծառայության պետ Լևան Մամպորիան: Ձերբակալվածները գազատարը փորձել են պայթեցնել Սագուրամո գյուղի հատվածում: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Պարզվել է, որ գազատարը պայթեցնելու նպատակով հանցավոր խմբի 5 անդամներն օգոստոսի 20-ին մեկնել են Ժինվալի-Շաթիլի մայրուղուն հարակից անտառ, որտեղ պետք է վերցնեին պայթուցիկ նյութերը: Պայթուցիկ նյութերը վերցնելու պահին էլ վերը նշված անձինք ձերբակալվել են:
6676 | 0
Facebook