Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կամրջից. ութ մարդ է զոհվել

11:00, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2016 թ.
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կամրջից. ութ մարդ է զոհվել

Հնդկաստանում ռեյսային ավտոբուսը Հայդարբադ քաղաքից Կակինադ քաղաք ուղևորվելիս դուրս է եկել կամրջից ու ընկել ջրատարը: Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից, որն էլ հղում է անում The Hindu–ին:
     Կատարվածի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, 18-ը ստացել են վնասվածքներ:
     Ըստ աղբյուրի, ավտոբուսը գերազանցել էր արագությունը, որից հետո բախվել կամրջի արգելապատնեշին, կոտրել այն ու ընկել ջրատարը:
     Կատարվածին ականատես են եղել ձկնորսները, որոնք էլ ոստիկանություն են կանչել:
     Ավտոբուսի մեջ մնացած մի քանի մարդուն փրկարարները փորձում են դուրս բերել:

4034 | 0
Facebook