Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աճուրդի կհանվեն Մուհամեդ Ալիի անձնական իրերը

23:20, կիրակի, 21 օգոստոսի, 2016 թ.
Աճուրդի կհանվեն Մուհամեդ Ալիի անձնական իրերը

ԱՄՆ-ում աճուրդի կհանվի ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին պատկանող մի քանի տասնյակ իր, այդ թվում չեմպիոնական գոտիներ։ WBC վարկածով աշխարհի բացարձակ չեմպիոնի գոտին, որին Ալին տիրել է 1974 թվականին, կվաճառվի առնվազն 600 հազար դոլարով։ Զաիրում տեղի ունեցած մենամարտին Ալիի կրած համազգեստը նույնպես աճուրդի կհանվի՝ 100 հազար դոլար մեկնարկային գնով։ Բացի այդ աճուրդի կհանվի բռնցքամարտիկի՝ «Life» պարբերականին հղած նամակը, որում նա պատմել է Կասիուս Կլեյ անունը Մուհամեդ Ալի անվամբ փոխելու պատճառների և իսլամ ընդունելու մասին։ Նամակը գրվել է 1964 թվականին և կվաճառվի առնվազն 100 հազար դոլարով։

Հիշեցնենք, որ Ալին մահացել է հունիսի 3-ին՝ կյանքի 75-րդ տարում։

7680 | 0
Facebook