Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում պատերազմի ողջ ընթացքում ավելի քան 14.700 երեխա է զոհվել

14:10, կիրակի, 21 օգոստոսի, 2016 թ.
Սիրիայում պատերազմի ողջ ընթացքում ավելի քան 14.700 երեխա է զոհվել
     Ավելի քան 14.700 երեխա է զոհվել Սիրիայում` 2011-ից սկսած. նրանց մեծ մասը մահացել է ռմբակոծությունների ու զինված հարձակումների հետևանքով, հարյուրավորները` սովի ու հիվանդության պատճառով, այս մասին նշվում է Սիրիայում անցկացված մոնիթորինգի վերաբերյալ զեկույցում:
     Human Rights Watch-ի տեղեկություններով` պատերազմի ողջ ժամանակահատվածում 1433 երեխա ազատազրկվել է, ու միայն ամիսներ անց 436-ը դուրս եկել բանտից:
     ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով` 2011-ից մինչ օրս Սիրայում 3.7 մլն երեխա է ծնվել: Ընդհանուր առմամբ, սիրիացի 8.7 մլն երեխաների 80 %-ն այս կամ այն կերպ զգացել է պատերազմի ազդեցությունը և դրա հետևանքները ինչպես Սիրիայում, այնպես էլ փախստականի կարգավիճակով` այլ երկրներում:
6790 | 0
Facebook