Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լևոն Ջուլֆալակյանն՝ Արթուր Ալեքսանյանին «Ferrari» նվիրելու մասին

20:05, շաբաթ, 20 օգոստոսի, 2016 թ.
Լևոն Ջուլֆալակյանն՝ Արթուր Ալեքսանյանին «Ferrari» նվիրելու մասին

Օրերս լուրեր են տարածվել, որ Քիմ Քարդաշյանը «Ferrari» է նվիրել Ռիոյում ընթացող օլիմպիական խաղերի շրջանակներում չեմպիոն հռչակված Արթուր Ալեքսանյանին։ Թեմայի շուրջ մեկնաբանություն տվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը․

«Երևի նման որոշում կայացրել է Քիմ Քարդաշյանը։ Եթե մի բան խոսում է ժողովուրդն, ուրեմն ճշմարտություն կա այդ ամենի մեջ։ Ինչևէ, Արթուրը չգիտի ճիշտ է դա, թե ոչ։ Ես էլ տեղյակ չեմ։ Ամեն դեպքում ժամանակը ցույց կտա՝ ով ինչ կնվիրի։ Դա թող մնա նվիրողի դատին»,- նշեց Ջուլֆալակյանը։

41039 | 7
Facebook