Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ford-ը երկու տարով երկարաձգել է GT սուպերքարի թողարկումը

02:05, կիրակի, 21 օգոստոսի, 2016 թ.
Ford-ը երկու տարով երկարաձգել է GT սուպերքարի թողարկումը
     Ford ընկերությունը որոշում է կայացրել երկու տարով երկարաձգել GT սուպերքարի թողարկումը: Արտադրական երրորդ տարվա ընթացքում ընկերությունը պատրաստվում է թողարկել ավտոմեքենաներ նրանց համար, ովքեր գնման հայտեր են ներկայացրել դեռևս առաջին խմբաքանակի ժամանակ: Ford GT-ի գնորդների առջև մի շարք պայմաններ են դրել: Օրինակ, նրանց արգելվում է պահել ավտոմեքենան թանգարանում: Բացի այդ, սուպերքարը չի կարելի վերավաճառել անմիջապես գնումից հետո: Ford GT-ի արտադրությամբ զբաղվում է Multimatic Motorsport կանադական ընկերությունը:
3736 | 0
Facebook