Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օռլանդո Բլումն ու Քեթի Փերին պատրաստվում են ամուսնանալ

20:30, կիրակի, 21 օգոստոսի, 2016 թ.
Օռլանդո Բլումն ու Քեթի Փերին պատրաստվում են ամուսնանալ
     Օռլանդո Բլումն ու Քեթի Փերին առաջիկայում կհայտարարեն, որ պատրաստվում են ամուսնանալ: Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ Բլումն արդեն մտածում է երեխաներ ունենալու մասին:
     Տեղեկացնենք, որ զույգը նոր է վերադարձել Սարդինիայում հանգստից: Պապարացիները «բռնացրել էին» 39-ամյա դերասանին ու երգչուհուն:
Հիշեցնենք, որ 2013-ին, 3 տարվա համատեղ կյանքից հետո, Բլումը բաժանվեց Միրանդա Քերից: Նրանք մեկ որդի ունեն: Ինչ վերաբերում է Փերիին, ապա նա 2010-ին ամուսնացավ Ռասսել Բրենդի հետ, իսկ 2011-ին ամուսնալուծվեց: Դրանից հետո երգչուհին հանդիպում էր Ջոն Մայերի հետ, իսկ Բլումի հետ ծանոթությունը տեղի ունեցավ այս տարվա «Ոսկե գլոբուսի» ժամանակ:
    
    
Աղբյուրը` gogetnews.info
12115 | 0
Facebook