Ձիթապտղի յուղով պատրաստված դիմակներն օգտակար են չոր և թեփոտվող մաշկի համար:
Այսպես, անհրաժեշտ է 1 ճաշի գդալ թարմ մրգի կամ բանջարեղենի խյուսի մեջ լցնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և ստացված զանգվածը քսել դեմքին՝ թողնելով 15-20 րոպե:
Չոր մաշկի համար կիրառելի են բանանը, սեխը, ծիրանը, սև հաղարջը, լոռամիրգը, ինչպես նաև կարտոֆիլը, վարունգը, գազարը, կաղամբը և դդմիկը:
Խորհուրդ է տրվում վերոնշյալ դիմակը կիրառել շաբաթը 2 անգամ: